Մեծ Բրիտանիայում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանացի զինվորականները բարեհաջող ծով են նետել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբը, որը հայտնաբերվել էր երկրի հարավում գտնվող Պլիմուտ նավահանգստային քաղաքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ 500 կիլոգրամանոց ռումբը հայտնաբերվել է Պլիմուտի տներից մեկի այգում:Տան շուրջ անվտանգության պատնեշը հանվել է, իսկ տարհանված բնակիչներին թույլ են տվել վերադառնալ իրենց տներ:
Հաղորդվում է, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական չպայթած ռումբի վնասազերծման ամենախոշոր գործողություններից մեկն է: