Լարված իրավիճակ՝ Քասախում․ զոհ կա, ծեծկռտուքի վայրում հայտնաբերվել են ջարդուխուրդ արված մեքենաներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։
«Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են եղել ․ «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ կանգնել է։
Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, այժմ պարզվում է, թե «Mercedes»-ը կապ ունի՞ նշված դեպքի հետ, թե ոչ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, թե «Hummer»-ի տերը Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։
Նշել են նաև, որ գյուղում ամիսներ առաջ էլի մեքենաներ են ջարդել։
Ըստ նրանց ենթադրությունների՝ չի բացառվում «վենդետան»։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live