Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը․ ինչ է այն ներառում իր մեջ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, որը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպիսով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը։
Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
Նշվում է, որ խորհուրդը որոշել է սահմանափումներ սահմանել ևս 106 ֆիզիկական անձի և 88 իրավաբանական անձի նկատմամբ։
ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի Դաշնության հասանելիությունը սահմանափակելուն։
«Այսօրվա որոշումն ընդլայնում է արգելված ապրանքների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը, ներառյալ այն բաղադրիչները, որոնք հարկավոր են անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար», - ասված է հայտարարության տեքստում։
Նշվում է նաև, որ պատժամիջոցներ են սահմանվել 27 կազմակերպության նկատմամբ, որոնք «ուղղակիորեն աջակցում են ՌԴ-ի ռազմարդյունաբերական ոլորտին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում»։
Այդ կազմակերպությունների վրա կտարածվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումներ՝ կապված երկակի նշանակության, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը նպաստող ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման հետ։ Ընդ որում՝ այս կազմակերպություններից որոշները գտնվում են երրորդ երկրներում։
Լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվել նաև այն ապրանքների արտահանման համար, որոնք, մասնավորապես, նպաստում են ռուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը։
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և այն ուժի մեջ կմտնի միության պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո։