Անչափահաս տղան Toyota-ով կոտրել է Արամ Մանուկյանի կիսանդրու մոտի ճաղավանդակն ու բախվել ՆԳՆ շենքի պատին. կա վիրավոր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 20-ամյա Անաստասիա Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Քննիչի հանձնարարակնով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Կայքի տեղեկություննեւրով՝ վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք:
Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վարորդը կին է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ճշտում են՝ այդ թվում վթարի հարակից տարածքում տեղադրված խցիկների նկարահանածը ուսումնասիրելու միջոցով, իսկ ավտոմեքենան վարձույթով է վերցված եղել:
Տեղում լրացուցիչ շտապօգնություն է ժամանել և բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգու, որոնցից մեկը ևս ՌԴ քաղաքացի է և աղջիկ:
Սակայն նրանք բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Բախման հետևանքով էլ ավտոմեքենայի առջևի անվահեծանը կոտրվել է:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live