Բայդենը չի բացառել Նավալնիի մահվան պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված գաղութում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք արդեն ունենք պատժամիջոցներ, բայց մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցներ, այո»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
Փետրվարի 16-ին, այն օրը, երբ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը տարածեց Նավալնիի մահվան լուրը, Բայդենը չնախատեսված ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ընդդիմադիրի մահվան պատասխանատվությունը կրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միևնույն ժամանակ, լրագրողները հիշեցրել են Բայդենին 2021 թվականի նրա հայտարարությունը, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին սպասվում են «կործանարար հետևանքներ», և խնդրել են պարզաբանել, թե ինչ հետևանքներ կլինեն այժմ։ Ջո Բայդենը նշել է, որ դիտարկում է «տարբերակների ամբողջ շրջանակը»։