Ուկրաինան և Գերմանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան և Գերմանիան երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայտնում է eurointegration.com.ua կայքը՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։
«Ուկրաինան և Գերմանիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Բեռլին կատարած այցի ընթացքում երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին՝ շարունակելով G7-ի հռչակագիրը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին»,- ասվում է նյութում։
Հրատարակության տվյալներով՝ մանրամասները կհրապարակվեն Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ճեպազրույցից հետո։