Նեթանյահուի գրասենյակը առայժմ մտադիր չէ քննարկել Պաղեստին պետության ստեղծման հարցը. The Times of Israel
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկրի իշխանությունները ներկայումս չեն ընդունում Պաղեստին պետության ստեղծման մասին քննարկումները։
«Այժմ ժամանակը չէ խոսել Պաղեստինի ժողովրդին նվերներ տալու մասին, քանի դեռ Պաղեստինի ազգային վարչակազմը չի դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման վայրագությունները»,- վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Ավի Հայմանի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը:
«Հիմա հաղթանակի, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ամբողջական հաղթանակի ժամանակն է»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի և արաբ դիվանագետներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, պաղեստինցիների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի և Հորդանանի ներկայացուցիչները աշխատում են իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկարաժամկետ խաղաղության ծրագրի վրա:
Այն առաջարկում է հստակ ժամանակացույց սահմանել Պաղեստին պետության ստեղծման համար։ Նախագծի հեղինակները հույս ունեն պաղեստինյան տարածքներից դուրս բերել իսրայելական բազմաթիվ բնակավայրեր, Արևելյան Երուսաղեմը հռչակել պաղեստինյան պետության մայրաքաղաք, Արևմտյան ափի և Գազայի հատվածի համատեղ կառավարում հաստատել, ինչպես նաև երաշխավորել Իսրայելի անվտանգությունը, կարգավորել այդ երկրի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և արաբական այլ երկրների հետ։
Այդ տեղեկության հայտնվելուց հետո Իսրայելի կառավարությունը կտրուկ քննադատել է ծրագիրը։ «Պաղեստինյան պետության ստեղծման ԱՄՆ-ի գաղափարը մրցանակ կլինի ՀԱՄԱՍ խմբավորման անդամների համար»,- ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն: Ֆինանսների նախարարության ղեկավար Սմոտրիչն ընդգծել է, որ Իսրայելը երբեք չի ընդունի Երուսաղեմի մի մասը որպես պաղեստինյան պետության մայրաքաղաք։ Ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրն էլ նշել է. «Հոկտեմբերի 7-ից հետո ավելի քան երբևէ պարզ դարձավ, որ պաղեստինցիներին չի կարելի պետություն տալ: Քանի դեռ մենք կառավարությունում ենք, Պաղեստին պետություն չի լինի»: