Օհանավանում հայտնաբերված դամբարանի տարածքն այցելուների համար դեռևս փակ կլինի. առկա է քարաթափման վտանգ
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հաշվի առնելով Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում է, որ հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ:
«Առաջիկայում հնավայրում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ. հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում: Մինչ այդ տարածքն այցելությունների համար փակ կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ: