Թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է հարձակումները ազգային արժեքների, ընդհանրապես, ցանկացած հայկականի, ազգայինի դեմ: Հերթական արշավը իշխանությունները որոշել են իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը հայտարարել է, թե փետրվարի 24-ին բողոքի ակցիա է իրականացնելու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Իրականում սա Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի հերթական «սերիան» է:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տոտալ հարձակումներ սկսեցին Եկեղեցու դեմ՝ մասնավորաբար կազմակերպելով Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որը, ճիշտ է, ինչպես և սպասելի էր, խայտառակ կրախի ենթարկվեց, բայց դրա որոշ կազմակերպիչներ կարգին պաշտոններ ստացան: Հիմա փորձ է արվելու հակազգային հերթական միջոցառումն իրականացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ օրը Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Ընդ որում, խոսքը ոչ միայն էջմիածինցիների մասին է: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Էջմիածին են այցելելու տարբեր ուժերի, կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարզապես հայ մարդիկ, որոնք անտարբեր չեն ազգային արժեքների ոտնահարման փորձերի նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում