Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում Չհարմահալ և Բախտիարիի նահանգի գազատարի գլխավոր գծի վրա փետրվարի 14-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը դիվերսիա են համարում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունից, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման բնորոշում է տվել Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:
«Այդ դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին գազատարի գլխավոր գծի երկու-երեք հատվածներում», - մեջբերում է նախարարի խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։
Նա հավելել է, որ հենց առաջին ժամերին անցկացվել է խորհրդակցություն միջադեպի հետևանքների տեղայնացման համար։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Բորուջեն քաղաքում գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ: