Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների տեղակայման հարցը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի՝ «Ադրբեջանում» (չակերտները՝ Tert.am, օկուպացված Արցախի տարածքում) գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Վերջինիս պնդմամբ՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած «հակաահաբեկչական միջոցառումներից» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի ամբողջ տարածքի) հետո խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել։
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանի Զինված ուժերը վերջին 3 տարվա ընթացքում զանգվածաբար «ականապատել են» (չակերտները՝ Tert.am) «Ադրբեջանի տարածքները» (չակերտները՝ Tert.am), որտեղ խաղաղապահներ են տեղակայված, ինչպես նաև՝ հաշվի առնելով տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել խորհրդակցություններ անցկացնել այդ սպառնալիքների վերացմանն ուղղված ջանքերի շուրջ», - ասել է Հաջիզադեն: