Շունը, որ փրկեց դիաբետով հիվանդ տղայի կյանքը
ВидеоՄենք գիտենք, որ շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Բավական է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան մենք ուրախ ենք, տխուր թե բարկացած:
Armenia24.live-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի պատմություն, երբ շունը փրկել է դիաբետով հիվանդ տղայի կյանքը:
Յոթ տարեկան Լյուկ Նուտալը, երկու տարեկանից տառապում է առաջին կարգի դիաբետով: Տղայի մայրն օրական տասն անգամ ստուգում է տղայի արյան մեջ շաքարի մակարդակը:
Ընտանիքը երեխային օգնելու համար տուն բերեց հատուկ շուն, որը հոտով զգում է և «հասկացնում» է, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է կամ ցածր:
Լյուկի մայրը պատմում է, թե ինչպես է Ջեդի անունով շունը մի օր իր փրկել տղայի կյանքը: «Ջեդին պառկեց վրաս և ես վեր կացա: Նա մեկ ցատկում էր մահճակալին, մեկ գետնին: Ես մահճակալից ցած իջա: Տղայիս մատը ծակելուց հետո, պարզեցի, որ գլյուկոզայի մակարդակը 57 է, և չնայած այս ցուցանիշն այդքան էլ անհանգստանալու առիթ չէ, այնուամենայնիվ, շունը կանխեց հետագա իջեցումը»: