Զինված հարձակում՝ Վրաստանում․ զոհեր կան
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Ռուսթավի քաղաքում հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել. Info Rustavi-ն հայտնում է, որ անհայտ անձը կրակ է բացել «Ստամբուլի շուկա»-ի առևտրականների վրա՝ սպանելով 3 մարդու։
Հաղորդվում է նաև մի քանի վիրավորների մասին։
Ավելի ուշ, Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ։
«Պարզվել է, որ 1988 թվականին ծնված Գ.Օ.-ն մի քանի կրակոց է արձակել շուկայի տարածքում։ Կրակոցների արդյունքում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեղադրյալի հորեղբայրը, ով աշխատում էր շուկայում։ Մեկ մարդ վիրավորվել է՝ մեղադրյալի հորեղբոր որդին»,- նշել են գերատեսչությունում։