Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետով անցած տարի Հայաստան է մուտք գործել ՀՀ 38, մեկնել՝ 28 քաղաքացի
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով 2023 թվականին Հայաստան է մուտք գործել Հայաստանի 38 քաղաքացի, մեկնել է՝ 28-ը:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այդ անցակետը ուղիղ 30 տարվա ընդմիջումից հետո գործարկվել էր անցյալ տարվա փետրվարին, երբ Հայաստանը երկու խմբաքանակով մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիայի արևելքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին: Հայաստանից հարևան երկիր էին մեկնել նաև փրկարարներ:
1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, և Մարգարայի անցակետը ուղիղ երեք տասնամյակ չէր գործում:
Հայաստանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում հանդես է գալիս երկու երկրների միջև ցամաքային սահմանի վերաբացման օգտին: Երկու երկրների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Հայաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ Մարգարայի անցակետը վերանորոգվել է, և Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի կյանքի կոչել պայմանավորվածությունը։ Թուրքական կողմից այս առնչությամբ արձագանք դեռ չկա։