Ինչպես են ձկնորսները բարձրանում Սևան ազգային պարկի նավը եւ ծեծում այնտեղ գտնվողներին․ տեսանյութ
ВидеоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձկնորսները բարձրանում Սևան ազգային պարկի նավը եւ ծեծում այնտեղ գտնվողներին:
«Ինչու՞ պիտի վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծեն իրենց հարցերը։
Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ»,- նշել է Իոաննիսյանը: