Հայ հանրությունն այս անգամ կարողացավ մոբիլիզացվել և շառաչուն ապտակ հասցնել այս հակազգային և հակագիտական նախագծի հեղինակներին. Ավետիք Չալաբյան
ОбществоՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ կեսգիշերին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծի հանրային քննարկումը:
Երեկ կեսգիշերին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծի հանրային քննարկումը:
Չնայած նախագծի հեղինակների հուսահատ ճիգերին, բազմակի ֆեյքային քվեարկություններին (միայն վերջին օրը կայքում մոտ 2000 Կողմ ձայն ավելացավ, հիմնականում քվեարկության վերջին ժամերին), հայ հանրությունը այս անգամ կարողացավ մոբիլիզացվել և շառաչուն ապտակ հասցնել այս հակազգային և հակագիտական նախագծի հեղինակներին: Հանրային քննարկման էջ այցելել է մոտ 200,000 քաղաքացի, նրանցից համարյա 12,000-ը գրանցվել և Դեմ են քվեարկել նախագծին, և նրա տակ 500-ին հասնող Դեմ արձագանք թողել, այն դեպքում, երբ քննարկման երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ հիմնավոր Կողմ արձագանք չհայտնվեց:
Ավելին, բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք Դեմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը, և այն առաջ մղող ԿԳՄՍ նախարարուհին հայտնվեց բացարձակ մեկուսացման մեջ, ստիպված լինելով ԱԺ ամբիոնից հանդես գալ անհեթեթ արդարացումներով, մոռանալով թերևս նշել սակայն, որ այս ամբողջ նախաձեռնությունը ծնվել է ոչ թե գիտական քննարկումների և լուրջ մասնագիտական վերլուծությունների արդյունքում, այլ ընդամենը մեկ «հիվանդ» ուղեղում առաջացած և ասպարեզ նետված արկածախնդիր գաղափարի հետևանքով:
Մեր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը առաջին օրվանից սկզբունքային դիրքորոշում է ստանձնել այս հարցում, և հետևողականորեն պայքարել է ներկայացված նախագծի դեմ, մոբիլիզացնելով մեր աջակիցներին և համախոհներին: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սկզբունքային մոտեցում դրսևորեցին՝ պաշտպանելու մեր պատմությունը և ինքնությունը այս արկածախնդիր հարձակումից, միաժամանակ ցանկանում եմ հույս հայտնել, որ սա լավ առիթ կդառնա մեր քաղաքացիական հասարակության համար՝ հավատալու իր ուժերին, ինքնակազմակերպվելու և սեփական օգտակար և նորարարական նախաձեռնություններով առաջ մղելու մեր երկրի զարգացման օրակարգը: