Microsoft-ը Հնդկաստանի 2 միլիոն քաղաքացու կսովորեցնի արհեստական բանականության հմտությունները
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է իր ADVANTA(I)GE INDIA ծրագիրը, որի շրջանակում մինչև 2025 թվականը արհեստական բանականության (ԱԲ) հմտությունները կսովորեցնի 2 միլիոն հնդիկի: Ծրագրի մեկնարկի մասին հայտարարել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Մումբայում իր ելույթում Նադելան հորդորել է հնդկական ընկերություններին օգտագործել արհեստական բանականությունը՝ արտադրողականությունը բարձրացնելու և արտադրանքի որակը բարելավելու համար:
Microsoft-ի տվյալների համաձայն՝ հնդիկ տնօրենների 90%-ն ասում է, որ իրենց վարձած աշխատողներն արհեստական բանականության հմտությունների կարիք ունեն: Միաժամանակ հնդիկ աշխատողների 78%-ը կարծում է, որ արհեստական բանականության ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները բավարար չեն ընթացիկ խնդիրները լուծելու համար։
Microsoft-ը կսկսի հնդիկներին սովորեցնել արհեստական բանականության հմտություններ երկրի միջին և փոքր քաղաքներում և գյուղական վայրերում: Հմտություններն ու գիտելիքները կփոխանցվեն տեղական զբաղվածության կենտրոնների, կարիերայի ուղղորդման դասընթացների, դպրոցների, քոլեջների և համալսարանների միջոցով և ակնկալվում է, որ կընդգրկվի 500 հազար ուսանող քաղաքներում և 400 հազար դպրոցական Հնդկաստանի հեռավոր շրջաններում:
Բացի այդ, ընկերությունը մտադիր է բարելավել Հնդկաստանի 250 հազար պետական պաշտոնյաների հմտությունները և ընդլայնել երկրում 2,5 հազար ոչ առևտրային կազմակերպությունների հնարավորությունները, որոնք, իրենց հերթին, կկարողանան պատրաստել ևս 750 հազար երիտասարդի՝ արհեստական բանականության հետ աշխատելու համար:
Այս ծրագրի շրջանակում Microsoft-ը մտադիր է 2024 թվականի ապրիլին գագաթնաժողով անցկացնել հնդկական հասարակական կազմակերպությունների ղեկավարների համար։ Ընկերությունը կտրամադրի վերապատրաստման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու ծրագրային ապահովումը։