Ըստ հարևանների՝ Էրեբունիում տունը պայթեցրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տղամարդը, ում երեկ չեն չկարողացան տանել հոգեբուժարան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար արդյոք քաղաքացիներ կան թե ոչ:
Դեպքի փաստով էրեբոււնի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: