Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` նոր ստանդարտներով. Ավինյան
ОбществоԵրևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` նոր ստանդարտներով, վերջին սարքավորումներով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դետալները քննարկել ենք, ֆինանսական հոսքերը գիտենք, միջազգային ֆինանսական գործընկերների շրջանակը նույնպես հասկանալի է»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը նաև նշեց, որ սա կարևոր ծրագրերից մեկն է, որ քաղաքապետարանը պարտավորվել է իրականացնել։