Վերջին 48 ժամում Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 230 պաղեստինցի․ ՄԱԿ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում առնվազն 234 պաղեստինցի է սպանվել, 343-ը՝ վիրավորում ստացել։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Ներկայացված զեկույցում նշվում է, որ փետրվարի 2-ի երկրորդ կեսից հետո մինչև փետրվարի 4-ը սպանվել է 234 պաղեստինցի (107-ը՝ փետրվարի 3-ին և 127-ը՝ փետրվարի 4-ին), վիրավորվել՝ 343-ը (165-ը՝ փետրվարի 3-ին և 178-ը՝ փետրվարի 4-ին):
Ավելի վաղ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը մոտենում է 27,4 հազարի, իսկ ավելի քան 66,6 հազարը վիրավորվել է։