Ո՛չ ոք չի մոռացվում և ոչի՛նչ չի մոռացվում
ОбществоԱվանդապաշտ ու բարեգործ Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր լինել ինչպես ներկայում դժվար կացության մեջ հայտնված, այնպես էլ անցյալում իրենց օգնության ձեռք մեկնած ընտանիքների հանդեպ:
Ձևավորված ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, այս տարի էլ, մայիսի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այցելել է Նոյեմբերյան և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1991 թվականի այդ օրը Ոսկեպարում զոհված ոստիկանների պատվին կանգնեցրած հուշարձանին:
Ռոզա Ծառուկյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական աջակցություն է տրամադրել նաև զոհված ոստիկանների ընտանիքներին, մաղթելով նրանց բարեկեցություն և համբերություն:
Սակայն, այսքանով չի ավարտվել տիկին Ծառուկյանի այցը Տավուշի մարզ: Այցի ընթացքում նա հանդիպել է նաև Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին և հերթական աջակցությունը ցուցաբերել նրանց:
Ո՛չ ոք չի մոռացվում և ոչի՛նչ չի մոռացվում: Սա է այն առանցքային գաղափարը, որով ապրում, արարում է Ծառուկյան գերդաստանը և իրենց բարությամբ լույս ու հույս սփռում ողջ ազգի ու հայրենիքի հանդեպ: