Հրդեհ՝ Երևանում․ ավտոտնակում կայանված GAZ-ը վերածվել է մոխրակույտի
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջ-փրկարարներն էլ մարել են Գագիկ Չիլինգարյանին պատկանող ավտոտնակում կայանված GAZ 3110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Այրվել են ավտոտնակի կենցաղային իրերը և վառելիքաքսուկային նյութեր։