Չավին բացատրել է, թե ինչու է Բարսելոնայից հեռանալու իր որոշումը ճիշտ
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է մրցաշրջանի ավարտից հետո թիմը լքելու իր որոշման գլխավոր դրական կողմը։
«Մեզ արձագանք էր պետք: Կարծում եմ՝ դա է իմ որոշման ճիշտ լինելու պատճառներից մեկը։ Մեզ պետք էր համախմբել թիմը, իմ հեռանալն օգնեց հասնել դրան։ Այժմ ֆուտբոլիստներն ու երկրպագուները զգում են ընտանեկան մթնոլորտ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ներկայումս «Բարսելոնան» 47 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
Նախկինում Չավին հայտարարել էր թիմից հեռանալու մասին 2023/2024 մրցաշրջանի ավարտին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը (2022/2023), ինչպես նաև երկրի Սուպերգավաթը (2022/2023)։
Աղբյուր ArmSport.am