«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերին։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։
«Հոբելյանական տարի է. նշում ենք Աղասի Այվազյանի 95 և Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակները»,- ասաց Ավետիսյանը։
Կազմակերպիչները լիահույս են, որ մինչև այդ սահմանափակումները կթուլանան, և փառատոնը կիրականացնի բոլոր մրցութային ծրագրերը: Բայց հուլիսին՝ 13-16-ն առցանց ձևաչափով կգործի փառատոնային հիմնական ծրագրերից մեկը ՝ GAIFF Pro արտադրակրթական հարթակը, որն այս տարի 40 հայտ է ստացել։