Կադիրովի աղջկան բարձր պաշտոն են տվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավարի դուստրը՝ Խադիժատ Կադիրովան, նշանակվել է հանրապետության և կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը։
«...Խադիժատ Ռամզանովնան առանձնանում է աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և հանձնարարված խնդիրները լուծելու պատասխանատու վերաբերմունքով»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Նախկինում նա զբաղեցնում էր Գրոզնիի քաղաքապետարանի նախադպրոցական կրթության բաժնի վարիչի պաշտոնը։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում նշել է, որ Խադիժատ Կադիրովային նշանակելու առաջարկը ներկայացրել է հանրապետության և կառավարության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Գալաս Թայմախանովը՝ նշելով, որ նա ակտիվորեն մասնակցում է համառուսաստանյան խոշոր ֆորումներին և գագաթնաժողովներին, քաջատեղյակ է ներքաղաքական իրավիճակին։
«Ես հավանություն տվեցի առաջարկին»,- գրել է Կադիրովը։