Ազգային դաստիարակության լավագույն միջոցը հայրենիքի նկատմամբ սերը արթուն պահելն է (տեսանյութ)
ВидеоՄարտունու շրջանի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայոց բանակին նվիրված միջոցառում: Ազգային դաստիարակության լավագույն միջոցը ազգային մշակույթը ճանաչելն է, իսկ վաղ տարիքից սովորած դասերը երբեք չեն մոռացվում, դրանք դառնում են մտածողություն ու հավատամք, ազգային երգերն ու պարերը սովորեցնում են ճիշտ սիրել հող հայրենին, ճիշտ ճանաչել սեփական տեսակն ու դառնալ ազգի զինվոր՝ սահման պահող և մշակույթ պահպանող։
Կրթօջախը շարունակում է երեխաների մեջ արթուն պահել հայրենասիրական ոգին և նվիրվածությունը դեպի հայրենիքի պաշտպանությանը՝ բանակին:
Միջոցառան ընթացքում հայրենասիրական երգերով են հանդես եկել դպրոցի սաները: 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Արմենի Սերոբյանը կատարել է «Կռունկ, գնա մըր էրգիր» երգը և հուզել ներկաներին: