Թրամփը վերընտրվելու դեպքում աշխարհում խաղաղություն կհաստատի ուժի միջոցով և Իրանի դեմ առավելագույն ճնշում կգործադրի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ աշխարհը «երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է»՝ անդրադառնալով Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից Հորդանանում ԱՄՆ բազայի վրա իրականացրած հարձակմանը, որի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ երեսունից ավելի ամերիկացի զինծառայող:
Թրամփը պնդել է, որ նման բան «երբեք չէր լինի, եթե ինքը նախագահ լիներ». նա համապատասխան գրառում է կատարել Truth Social-ում:
«ԱՄՆ-ի դեմ այս լկտի հարձակումը Ջո Բայդենի թուլության և հանձնվելու ևս մեկ սարսափելի և ողբերգական հետևանք է։ Այս հարձակումը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ, ոչ մի հնարավորություն չէր լինի: Ճիշտ այնպես, ինչպես չէր լինի Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, Ուկրաինայում պատերազմը, և մենք հենց հիմա կունենայինք խաղաղություն ողջ աշխարհում: Փոխարենը, մենք 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին ենք»,- գրել է ԱՄՆ նախկին ղեկավարը:
Թրամփը պնդել է, որ երբ ինքը լքում էր պաշտոնը, Իրանը «թույլ, կոտրված և լիովին վերահսկելի էր»:
«Իմ առավելագույն ճնշման քաղաքականության շնորհիվ իրանական վարչակարգը հազիվ էր կարողանում երկու դոլար հավաքել՝ իրենց ահաբեկիչների պրոքսիներին ֆինանսավորելու համար: Այնուհետև Ջո Բայդենը եկավ և Իրանին տվեց միլիարդավոր դոլարներ, որոնք ռեժիմն օգտագործել է արյունահեղություն և ջարդեր տարածելու համար ողջ Մերձավոր Արևելքում։ Այս հարձակումը երբեք տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ»,- գրել է նա։
Թրամփը խոստացել է հետ բերել այդ քաղաքականությունը, եթե նոյեմբերի ընտրություններում հաղթի Բայդենին։
«Այս սարսափելի օրը ևս մեկ ապացույց է այն բանի, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ վերադարձ դեպի խաղաղություն ուժի միջոցով, որպեսզի այլևս չլինի քաոս, ավերածություններ և ամերիկացիների թանկարժեք կյանքերի կորուստ: Մեր երկիրը չի կարող գոյատևել Ջո Բայդենի՝ գլխավոր հրամանատարի պաշտոնում լինելու պայմաններում»,- գրել է նա։
Բայդենի վարչակազմը հակադարձել է՝ պնդելով, որ նրանք, ովքեր փորձում են «քաղաքականացնել ԱՄՆ ազգային անվտանգությունը, անտրամաբանական են և վնասում են անվտանգությանն ու ապահովությանը»: