Գնդապետ Նորայր Ասլանյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 29-ին (տեսանյութ)
ВидеоՍ.թ հունվարի 29-ին ժամը 19:00 Մոսկվա կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները Նորայր մասին:
Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը:
Հիշենցնենք, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ ներկայում իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում՝ ապօրինի զինամթերքի շրջանառության հոդվածով, որի շրջանակներում զինամթերքի շրջանառության օրինականությունը հաստատվել է փաստաբանների կողմից, իսկ քրեական հետապնդումը դեռևս շարունակվում է։
Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ բոլորին հրավիրում ենք հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոն դիտելու մերօրյա իրական հերոսների մասին պատմող ֆիլմաշարի հերթական ֆիլմը. մուտքն ազատ է։
Կից ներկայացվում են փաստագրական ֆիլմի հոլովակները՝