Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը, և ո՞վ կնշանակվի նրա փոխարեն
ОбществоԻնչպես հայտնի է, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը նախօրեին ազատվել էր պաշտոնից:
Past.am-ի տեղեկություններով, վաղն այդ պաշտոնին կնշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Աղաջանյանի ազատումն իրականում ոչ մի կապ չունի ձնամաքրման աշխատանքների հետ: Ավելին, նա մնալու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում՝ որպես փոխտնօրեն: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, մինչ այս նրա «ուսերին» են եղել թե՛ գործնական, թե՛ փաստաթղթային, թե՛ այլ աշխատանքները, իսկ հիմա քաղաքապետի կողմից որոշվել է աշխատանքի յուրատեսակ բաշխում իրականացնել: Նոր տնօրենը՝ Սաշա Կատվալյանը, կզբաղվի «փաստաթղթային» մասով, իսկ Աղաջանյանը՝ առավել պրակտիկ, այսպես ասած, «սև գործերով»: