Կյանքից հեռացել է նկարիչ-դիզայներ Սոնա Իսրայելյանը
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
tert.am/life-ը գրում է․ Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է նկարիչ-դիզայներ Սոնա Իսրայելյանը։ 35-ամյա Սոնա Իսրայելյանը «Kulthome» ընկերության ավագ կոորդինատոր էր, համակարգում և ղեկավարում էր ընկերության նախագծերն ու ծրագրերը։
Սոնա Իսրայելյանը ավարտել է Փ․ Թերլեմեզանի անվան գեղարվեստական քոլեջը, ապա վերապատրաստման մի շարք կուրսեր է անցել արտերկրում։ Ընկերները նշում են, որ Սոնան բավականին ընկերասեր, սրտացավ մարդ էր, ցանկացած խնդրի նայում էր թեթևությամբ և պատրաստ էր ցանկացած պահի օգնել ընկերներին։ Նա ընկերության շարժիչ ուժն էր։ Աշխատանքին զուգահեռ ստեղծագործում էր, ուներ մի շարք կտավներ։ Ամուսնացած էր, երեխաներ չուներ:
Ավելին՝ այստեղ