Մեկամյա աղջիկը մահացած մոր հետ երկու օր անցկացրել է բնակարանում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում մեկամյա աղջիկը երկու օր անցկացրել է մոր դիակի մոտ։ Մարտի 16-ի երեկոյան 26-ամյա Եկատերինա Տելկինայի դին հայտնաբերել է հանգուցյալի քույրը, ով եկել էր տեսակցելու իր հարազատին, քանի որ վերջինս կապի մեջ չի եղել։ Երբ կինը դուռը չի բացել, շտապօգնություն և ոստիկանություն է կանչել։
«Մոսկվա քաղաքի Կունցևոյի միջշրջանային քննչական վարչությունը տեղեկություն է ստացել Մոսկվայի քաղաքի Կունցևո շրջանի ներքին գործերի վարչության օպերատիվ հերթապահից Եկատերինա Վյաչեսլավովնա Տելկինայի դիակի հայտնաբերման մասին... վնասվածքներ գլխի և մարմնի տարածքում բազմաթիվ հեմատոմաների և քերծվածքների տեսքով: Երբ մենք գնացինք դեպքի վայր, տեղեկությունը հաստատվեց»,- RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։