Գյումրիում տաքսու վարորդը «Օպել»-ով վրաերթի է ենթարկել 3 երիտասարդ աղջիկների. վերջիններս հոսպիտալացվել են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 15։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մաթևոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա Աննա Ն․-ին, 26-ամյա Աննա Հ․-ին և 26-ամյա Ալյոնա Մ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով Մաթևոս Մ․-ն Opel-ը շահագործում է՝ որպես «Յանդեքս տաքսի»։