Կամչատկայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամչատկայի արևելյան ափին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Պետրոպավլովսկ-Կամչատսկից 128 կմ հեռավորության վրա 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է ծովի հատակի տակ 36 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկու բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ցունամիի վտանգ չի հայտարարվել։