Զոհեր և վիրավորներ․ մանրամասներ՝ ռուսական հրթիռակոծությունից
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքերը հունվարի 23-ի գիշերը և առավոտյան հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով թեւավոր, բալիստիկ, ավիացիոն և հակաօդային կառավարվող հրթիռներ։ ՀՕՊ ուժերին հաջողվել է ոչնչացնել 41 թիրախներից 21-ը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի Telegram ալիքը։
Նշվում է նաև, որ բալիստիկ հետագծով գրոհող ոչ բոլոր հրթիռներն են հասել իրենց թիրախներին։
«Հունվարի 23-ին Խարկովի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով երկու կին է զոհվել, 38 մարդ վիրավորվել է։ Հինգ հոգու վիճակը ծանր է»,- ասել է Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։