Չլսված ժամանակներում ենք ապրում. Հայկական իշխանությունները հրաժարվում են ամեն հայկականից․ Դավիթ Մանուկյան
ОбществоԹալին համայնքում ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չլսված ժամանակներում ենք ապրում. Հայկական իշխանությունները հրաժարվում են ամեն հայկականից։
Հայկական Արցախը, դարձավ ադրբեջանական։ Հետո պարզվեց, որ պատմական Արարատ լեռը ոչ մի կապ չունի հայերի ու հայկականի հետ։ Հիմա Հայոց պատմությունն է դառնում ընդամենը Հայաստանի պատմություն։ Վաղը հրաժարվելու են Հայոց Ցեղասպանությունից և պետք չի զարմանալ, երբ հայտնվեն պաշտոնյաներ, ովքեր իրենց խելոքի տեղ դրած, լուրջ դեմքով ու բութ հայացքով համոզելու են մեր հանրությանը, որ Հայոց Ցեղասպանությունը դա բեռ է մեզ համար, եկեք մոռանանք, որ լավ ապրենք։
Նկարը. Արցախ, 2022թ.