Գերմանիայում արևային էներգիայի բում է
ЭкономикаԳերմանիայի արևային արդյունաբերության ասոցիացիան հայտարարել է, թե 2023 թվականին Գերմանիան տեղադրել է ընդհանուր առմամբ 14 ԳՎտ նոր արևային ֆոտոէլեկտրական հզորություններ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 85 %-ով։ Ընկերությունը կայուն արևային էներգիայի բում է ակնկալում 2024 թվականին՝ շնորհիվ էլեկտրաէներգիայի և ֆինանսավորման հրապուրիչ պայմաննների գների աճի։
Նոյեմբերի վերջի դրությամբ Գերմանիայում նոր արևային հզորությունների տեղադրումը գերազանցել է 13 ԳՎտը։ Միայն մեկ ամսում 1,18 ԳՎտ հզորություններ են ավելացվել։
Գերմանիայի ցանցային գործակալության տվյալներով՝ ներկայումս երկրում տեղադրված են մոտ 3,7 միլիոն ֆոտոէլեկտրական կայաններ, որոնք 2023 թվականին արտադրել են 62 միլիարդ ԿՎտ ժամ արևային էներգիա, ինչն էլեկտրաէներգիայի ազգային սպառման 12 %-ն է։ Հաջորդ տարի այդ թիվն ավելանալու է։ Ասոցիացիան ակնկալում է, որ 1 տարում ավելի քան 1,5 միլիոն բաժանորդներ արևային համակարգեր կտեղադրեն իրենց տների, կամ ձեռնարկությունների տանիքներին։ Այդ ցուցանիշներով Եվրոպայում Գերմանիան առաջատարն է, իսկ աշխարհի մակարդակով 4-րդ տեղում է՝ զիիջելով միայն Չինաստանին, Հնդկաստանին և ԱՄՆ-ին։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Թևանյան