Ուկրաինան անօդաչու սարքերի զանգվածային գրոհ է իրականացրել Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա. ՌԴ ՊՆ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով գրոհել են ՌԴ Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բելգորոդի շրջանի Նովոստրոևկա-Վտորայա գյուղում գազամատակարարման գիծը վնասվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել եմ Կուրսկի շրջանի Վիշնևո գյուղը, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Նրա խոսքով՝ զոհեր չկան, սակայն վնասվել են շենքերի ապակիները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն Օրյոլի շրջանի տարածքում խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սարքը ոչնչացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ի սահմանում։ Զինվորականները պարզաբանել են, որ սարքի նպատակը երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձն էր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սմոլենսկի շրջանի վրայով ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ավելի ուշ հայտնի է դարձել է, որ ևս երեք ուկրաինական ինքնաթիռի անօդաչու թռչող սարք փորձել են գրոհել Սմոլենսկի շրջանը։ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ բոլոր սարքերը ոչնչացվել են։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Տուլայի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունում նշել են, որ անօդաչու թռչող սարքի ժամանումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով մոտ 23:50-ին։