Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը
ОбществоԱմերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1
տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:
Ամերիաբանկը 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի
մեծությամբ. 31.12.23թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.6%
նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.6%-ի համեմատ:
Հավելենք, որ 2023թ. Բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է շուրջ 34%, մինչդեռ նույն
ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20.7%-ով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով`
Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: