Բայդենը խոստովանել է, որ հուսիներին ԱՄՆ-ի հարվածներն արդյունք չեն տալիս
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հարցրել են՝ արդյոք Եմենի հուսի ապստամբների թիրախներին ԱՄՆ-ի հարվածներն աշխատո՞ւմ են:
«Դե, եթե հարցնում եք՝ դրանք աշխատո՞ւմ են հուսիներին կանգնեցնելու համար, ո՛չ: Նրանք (հուսիներ-Խմբ.) շարունակելո՞ւ են, այո՛», - հստակ պատասխանել է Բայդենը:
Հիշեցնենք՝ օրերս Վաշինգտոնն ու Լոնդոնը համակարգված հարված էին հասցրել Եմենում հուսիների թիրախներին: Այնուհետև ԱՄՆ-ն ևս մի քանի հարված էր հասցրել հուսիների կողմից վերահսկվող տարածքներին:
Պենտագոնը հայտարարել էր, որ հուսիները «անմիջական սպառնալիք են տարածաշրջանում առևտրային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար»:
Այսօր հայտնի է դարձել, որ հուսիներն Արաբական ծովի Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան Chem Ranger տանկերի վրա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում հաստատել է հարվածը: Գերատեսչության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 21։00-ի սահմանում: Հրթիռներն ընկել են ջուրը՝ նավի հարևությամբ:
Հուսիները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Մարշալյան կղզիների դրոշով երթևեկող ամերիկյան տանկերի վրա։
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Նավը նույնպես չի ստացել և շարունակել է շարժվել երթուղու երկայնքով։
Իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է Կարմիր ծովում նավերի վրա իրանամետ Անսար Ալլահ շարժման (հուսիների) հարձակումների ֆոնին։ Գրոհայինները 2023 թվականի նոյեմբերից փորձում են կաթվածահար անել նավարկությունը՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հետ համերաշխությունից ելնելով Իսրայելից եկող կամ դեպի Իսրայել մեկնող նավերը որսալու պատրվակով: