Սուտ սատկելով ժամանակ են ուզում ձգել, երկար չի տևի, բոլոր ապացույցները կան․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ակնհայտ էր, որ երեկ Արկադիի փաստաբանը ստեց, երբ դիմում գրեց, թե իրեն լավ չի զգում ու խնդրեց հետաձգել նիստը։ Սա միայն մեկ նպատակ ունի՝ ձգձգել գործընթացը, որպեսզի չոր դուրս գալու տարբերակներ գտնեն, բայց ամեն ինչ այնքան պարզ է, որ իրենք չեն էլ հասկանում՝ փրփուրներից կախվելով ոչինչ չի փոխվի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշենի իրենց տանը սպանված են գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանիn և նրա երկու անչափահաս երեխաներին։ Դաժան սպանության մեջ մեղադրվում են Վրույր և Արկադի Բարսեղյանները։
Երեկ դատական նիստի ընթացքում դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց բոլոր ցուցմունքները, որից հետո Արկադի Բարսեղյանի պաշտպաններից Գայանե Լյուդվիգյանը դատավորին դիմում ներկայացրեց՝ նշելով, որ ինքնազգացողության վատանալու պատճառով չի կարող դատական նիստին մասնակցել:
«Ժամանակ են ուզում ձգել, բայց իմաստ չունի, ամեն ինչ ապացույցներով կա։ Վրույրն ամեն ինչ պատմել է, Արկադին մինչև հիմա իր մեղքը չի ընդունել, չի էլ ընդունելու, երբ մարդը գիտակցում է, թե ինչ է արել, ինչպե՞ս կընդունի իր մեղքը։ Արկադին Վրույրի նման չէ, հասկանում է, թե ինչ է արել, ընտանիք ունի, իբր ընտանիքի մասին է մտածում, բայց իրականում, եթե մտածեր, չէր գնա այդ ստոր քայլին»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ գուցե երկուսի մոտ էլ հոգեկան շեղումներ կան, քանի որ ինչպես երեկ դատախազը ներկայացրեց՝ սպանության հենց հաջորդ օրը Վրույրը գումարի դիմաց երկու կանանց հետ սեռական հարաբերություն է ունեցել, Սևակ Մելիքսեթյանը պատասխանեց՝ հոգեկան շեղում չկա։
«Ես չեմ կարող հիմա տերմինաբանորեն ներկայացնել, թե դա ինչ է, բայց եթե հոգեկան շեղումներ ունենար, ապա մեղսունակ չէր ճանաչվի։ Իսկ Արկադին մինչև աչքերը փակելը պայքարելու է, որ անմեղսունակ ճանաչվի, բայց իմաստ չունի։ Մինչև այս պահը դատական գործընթացը նորմալ է ընթանում»,- նշեց ընտանիքի հայրը։
Երեկ դատախազը ներկայացրեց, որ Արկադիի կինը զանգահարել է վկաներից մեկին, խնդրել, որ ցուցմունքը փոփոխի։ Հարցին՝ արդյո՞ք Սևակի հետ էլ փորձել են կապ հաստատել, վերջինս պատասխանեց, որ ոչ մեկն իր հետ կապ չի հաստատել։
Ավելին՝ այստեղ