Երևանում 41 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 82-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 33-ամյա Արամ Ա.-ն իր վարած MAN մակնիշի ավտոբուսով Մ. Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա Լյուդմիլա Ս.-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 41 երթուղին: