Իսպանիայի գավաթ․ Ատլետիկոն հաղթեց Ռեալին, Բարսելոնան` Ունիոնիստասին
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ատլետիկոն» 4։2 հաշվով հաշվով հաղթեց «Ռեալին»։ Դերբիի հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով։ 39-րդ րոպեին Սամուել Լինոն բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերի դարպասապահ Յան Օբլակը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Ալվարո Մորատան 57-րդ րոպեին առաջ մղեց «Ատլետիկոյին»։ 82-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Խոսելուն։
Լրացուցիչ ժամանակի խաղակեսերից յուրաքանչյուրում տանտերերը մեկական գոլ խփեցին։ Աչքի ընկան Անտուան Գրիզմանն ու Ռոդրիգո Ռիկելմեն։
Այսպիսով՝ «Ատլետիկոն» դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
«Բարսելոնան» մրցում էր «Ունիոնիստասի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
31-րդ րոպեին Գոմեսը բացեց խաղի հաշիվը, սակայն կատալոնացիները կարողացան ի պատասխան 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. աչքի ընկան Տոռեսը, Կունդեն և Բալդեն:
Այսպիսով, Չավիի թիմը կխաղա հաջորդ փուլում: