Թրամփը հայտարարել է, որ Բայդենին չի կարելի վստահել անգամ կոնֆետների խանութի ղեկավարումը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին չի կարելի վստահել նույնիսկ կոնֆետի խանութի տնօրինումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե փոքր խանութ ունենայիք, օրինակ՝ կոնֆետների, կվստահեի՞ք Ջո Բայդենին ձեր խանութի ղեկավարումը... Պատասխան՝ ոչ մի դեպքում... նրան ոչ ոք չի վստահում, և նա ղեկավարում է երկիրը»,- ասել է քաղաքական գործիչը Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
Թրամփը նշել է, որ Բայդենը ներկայացնում է Միացյալ Նահանգները այնպիսի ուժեղ առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։
Նախկին նախագահը մտավախություն է հայտնել, որ Բայդենի քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգները կբախվի տնտեսական ճգնաժամի, որը համեմատելի է 1929-1939 թվականների Մեծ դեպրեսիայի հետ։