Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ Բաքվի դեմ պատժամիջոցների մասին բանաձևի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեն Ֆրանսիայի Սենատի բանաձևի առնչությամբ դիմել է կառավարությանը ՝ կոչ անելով դադարեցնել տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ և պատժամիւոցներ կիրառել։
Ինչպես հաղորդում է Report-ը, կոմիտեն «կարևոր է համարել Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը»:
Բացի այդ, պատգամավորները հանդես են եկել այն բանի օգտին, որ «ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվներ, եթե այդպիսիք կան Ադրբեջանում, սառեցվեն»:
Առաջարկների թվում է նաև «ֆրանսիական բոլոր ընկերությունները, այդ թվում Total-ը, Ադրբեջանից դուրս բերելու հարցը և ադրբեջանական պետության պատվերով իրականացվող որևէ նախագծերում ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը թույլ չտալը»:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը։ Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։