Ուկրաինայում զինադադարի շուրջ բանակցությունների հեռանկարներ չկան. Բլինքեն
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հիմա Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցությունների նույնիսկ մոտակա հեռանկար չի տեսնում։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Հիմա նման բան ես չեմ տեսնում», - հայտարարել է Բլինքենը Դավոսում՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք կա կայուն երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցությունների որևէ մոտավոր հեռանկար:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ն միշտ «բաց» է դրա համար, քանի որ ուկրաինացիներն «ամենաշատը դա են ցանկանում»։ Միևնույն ժամանակ, Բլինքենի խոսքով, հարկավոր է Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցություններին «բարի մտադրություններով՝ հիմնված այն հիմնական սկզբունքների վրա, որոնք կասկածի տակ են դրվել նրա ագրեսիայի պատճառով»։ Դրանց թվում նա նշել է տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը։
«Երբ և եթե Ռուսաստանը համաձայն լինի բանակցել այդ հիմքերի վրա, իհարկե, դրան կաջակցի և՛ Ուկրաինան, և՛ ԱՄՆ-ն, և՛ շատ այլ երկրներ», - հայտարարել է Բլինքենը:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել են, որ ներկայում Ուկրաինայում իրադրության խաղաղ հուն անցնելու նախադրյալներ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելն է, որն այս պահին հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։