Երևանում շմոլ գազից թունավորվել է մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ 3 երեխա և 1 հղի
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա և 2 կին:
Shamshyan.com-ի տեղեկություններով պարզբել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն, կանանց տվյալները պարզվում են։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Էրեբունու բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 56-ամյա Նուրիկ Մ.-ն, 34-ամյա Ենոք Ս.-ն և 35-ամյա Հարություն Ս.-ն:
Ոստիկանները պարզել են, որ բոլորը մի ընտանիքի անդամներ են, և տեղափոխվածներից մեկը հղի է, և նրանց տեղափոխել են իրենց տանից՝ գազի արտահոսքից ստացած թունավորումով: