Գազայի հյուսիսում Իսրայելի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է. Գալանտ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական բանակի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը: Յոավ Գալանտի խոսքով՝ հարավում, մասնավորապես՝ Խան Յունիս քաղաքում, որտեղ վերջին շրջանում ամենաակտիվ բախումներն էին, մարտերը ևս «շուտով կավարտվեն»: Նա հավելել է, որ դրանից հետո ՑԱՀԱԼ-ը կանցնի հաջորդ փուլին: Հստակ ժամկետներ նախարարը չի նշել:
«Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներն ապամոնտաժվել են, այժմ աշխատում ենք ահաբեկչության թեժ կետերում դիմադրության օջախները վերացնելու ուղղությամբ: Դրան կհասնենք զորաշարժերի, օդային հարվածների, հատուկ գործողությունների միջոցով»,- ասել է Գալանտը:
Նա հավելել է՝ հարավում էլ ՑԱՀԱԼ-ը թիրախավորում է ՀԱՄԱՍ-ի թունելները, որտեղ, ըստ Գալանտի, կենտրոնացած է շարժման ղեկավարությունը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ միայն ռազմական ճնշումը կստիպի ՀԱՄԱՍ-ին վերադարձնել գերիներին:
Յոավ Գալանտը խոսել է հետպատերազմյան հնարավոր զարգացումներից, շեշտել՝ ապագայում Գազան պետք է կառավարեն պաղեստինցիները: