Ստացվել են պետական հանձնաժողովների կողմից բոլոր անհրաժեշտ համաձայնությունները
«ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղեկացրել է՝
Ուրախությամբ հայտնում ենք, որ հուլիսի 10 ին, կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն, իսկ նախօրեին` հուլիսի 9-ին կայացած իր նիստում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովն էր թույլատրել «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը։
Հուսով ենք շուտով կավարտվի պայմանագրային ձևակերպումը և երկու կազմակերպությունների աշխատակիցները կմիավորեն իրենց մասնագիտական կարողություններն ու եռանդը՝ կառուցելու նոր, միասնական և հզոր կազմակերպություն։