Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Կարեն Մելիքյանն ու Գոռ Պողոսյանը:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: