ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր Դիլիջան, Իջևան, Ճամբարակ քաղաքներում և Ծովագյուղ գյուղում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի, Սարավան-«Զանգեր» հատվածի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Լարսի մասին